Պետք է ոչ թե գործել, պայքարել, նպատակներ դնել, այլ ապրել. հիմքում ապրելն է


02:57 , 4 հոկտեմբեր, 2013

Ամբողջ գաղտնիքն այն է, որ պետք է ոչ թե գործել, պայքարել, նպատակներ դնել, այլ ապրել: Հիմքում ապրելն է: Երբ ապրում ես, մնացած ամենը, այդ թվում վերը նշվածն ինքն իրեն հանգիստ կառուցվում է այդ հիմքի վրա: Կյանքը պետք է ապրել: Թվում է ինքնին պարզ բան, բայց վստահ եմ, որ շատերիս մոտ կյանքը չի ապրվում, այլ օտարվում է ինքն իրենից՝ նույնանալով իր "վերնահարկի"՝ նպատակների, գործի, հոգսի հետ: Կյանքը ապրվում է ինչպես կինոյում լավ դերը "խաղվում" է հանգիստ, առանց արհեստական "խաղացման", ինչպես գետը հոսում է կամ քամի փչում է, ինչպես մաֆիան սպանում է մրցակցին: