«Վոինի» հետ կապված որոշ բաներ մինչև հիմա մութ են մնում
14:44 , 28 հոկտեմբեր, 2025
Չդադարելով ուղիներ փնտրել, թե է՛լ ինչպես կարելի է վնասել Սերժ Սարգսյանին՝ փողի դիմաց «վոինին» տրված Մուրազի Բորիկը հայտարարել է, թե առաջինը հենց Սերժ Սարգսյանն է խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին՝մատնացույց անելով տարիներ առաջ Դիլիջանի դպրոցի բացման ժամանակ Սերժ Սրագյանի հնչեցրած խոսքը. Դիլիջանի միջազգային դպրոցի բացման ժամանակ (2014թ․-ի աշուն) Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ ցանկանում է, որ այդ դպրոցում ապագայում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ՝ ընդգծելով, որ վստահ է՝ այդ օրը գալու է,ինչպես նաև հույս էր հայտնել, որ դա կլինի հնարավորինս շուտ: Բորիկը սրանով փորձել էր ցույց տալ Նիկոլի ու Սարգսյանի միջև իբր առկա ընդհանրությունները:
Իրականում Սարգսյանի այս հայտարարությունը կապված էր ոչ թե ադրբեջանցիների՝ Հայաստան տոտալ վերադարձի, այլ կրթական միջավայրում ապագայում նրանց ներգրավման գաղափարի հետ,ինչը դիվանագիտական հրաշալի հնարք էր՝ Հայաստանի դիրքերն ամրապնդելու ու այդ ժամանակ հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանը որպես կառուցողական կողմ ներկայացնելու: Սարգսյանը փորձում էր ընդգծել, որ կրթությունը կարող է դառնալ կամուրջ՝ ժողովուրդների միջև. Հայաստանը չի պատրաստվում մրցակցել բնական պաշարներով, այլ ընտրել է կրթության և մարդկային ներուժի զարգացման ուղին՝ չհանդիսանալով մարդակեր՝ այնպիսին, ինչպիսին Ադրբեջանը հայերին մատուցում էր՝ այդ տարիներին տարբեր միջազգային ատյաններում մեզ մեղադրելով իրեն նսեմացնլու համար։
«Վոինը» այս ամենը չի՞ հասկացել, թե՞ իրեն անհասկացողի տեղ է դրել ու Բորիկին պատվեր իջեցրել՝ իրականությունն այլասերելու: Գուցե մոռացել է, թե ինչպես էր Իլհամի «ատեց» Հեյդարն իրեն ժամանակին քնքշորեն «Ռոբիկ» ասում ու շատ ջերմորեն հարաբերվում…