Հոկտեմբերի 27-ն ինձ համար բացահայտված չէ. Անդրանիկ Քոչարյան


13:12 , 27 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  հայտարարել է, որ իր համար հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ:

«Ասելիքը հենց դա է և խորհուրդն էլ դա է, որ պետք է բացահայտվի, այդ էջն էլ փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո և կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ից հետո էլ մշտապես մենք կարծել ենք, որ պետք է  մեկ օր առաջ դա բացահայտված լինի։ Նորից ուզում եմ հիշեցնել Հրանտ Մաթևոսյանի խոսքը՝ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ 28-ին։

Ընդհանրապես դեռ հնարավորություն կա հասնել լիարժեք բացահայտման և ես լիահույս եմ, որ այս տարի թեկուզ փոքր, բայց կտեսնենք բացահայտման գոնե հնարավորություն, որը հնարավորություն կտա շարժվելու առաջ։ Կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն, փախած են, բայց նրանք  մահացած չեն ու նրանք գոյություն ունեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: