Նիկոլը հերթական անգամ տապալվեց


12:57 , 27 հոկտեմբեր, 2025
Հովհաննավանքում մատուցված պատարագը, որը կատարվել է կարգալույծ հռչակված քահանայի կողմից և եկեղեցական կանոններով համարվում է անվավեր, առանձնապես աչքի չընկավ իր մարդաշատությամբ՝ չնայած հնչում էին հայտարարություններ հակառակի մասին. խոսվում էր բազմահազարանոց մասնակցության մասին, որը թերևս դառնալու էր իշխանությունների ժողովրդականության յուրատեսակ ցուցիչ: Մասնակիցների թիվը թերևս չի գերազանցել 2000-ը,և սա մի դեպքում,երբ ներդրվել էին բոլոր իշխանական ռեսուրսները՝ստեղելու հակառակ տպավրություն:

Ընդ որում՝ իշխանությունների կոչին անսածների թվաքանակի համեմատաբար նվազ լինելը ոչ միայն վկայում է այն մասին, որ ժողովուրդը չի աջակցում Նիկոլի հակաեկեղեցական արշավին, այլև՝ այն, որ ՔՊ-ն առհասարակ չունի նաև քաղաքական աջակցություն, ինչը վատ լուր է Նիկոլի համար հատկապես ընտրությունների շեմին: Մինչդեռ Հովհաննավանքի պատարագը իշխանության համար ուներ երեք հիմնական նպատակ՝քաղաքական օրակարգի առաջմղում, հանրային լեգիտիմության ամրապնդում, եկեղեցու նկատմամբ ազդեցության ցուցադրում։ Բոլոր կետերվ իշխանություները տապալվեցին. պատարագը բացահայտեց իշխանությունների հնարավորույունների սահմանը, այն ցույց տվեց, որ վարչական ռեսուրսով հնարավոր չէ ձևավորել իրական հոգևոր կամ քաղաքական լեգիտիմություն, և որ հասարակությունը չի աջակցում այն թշնամական օրակարգին, որ Նիկոլն է սպասարկում: