Գարեգին Երկրորդի թափորի առջևից քայլում էր կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի եղբայրը (Photo)


15:01 , 26 հոկտեմբեր, 2025

Մայր տաճարում մատուցված պատարագից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի թափորի առջևից քայլում էր նաեւ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը՝ Անուշավան սարկավագ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցել Հովհաննավանքում, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, ՔՊ–ական մարզպետեր, համայնքապետեր, պատգամավորներ և աջակիցներ։