DJ Էդոն ապացուցել է, որ ոչնչով չի տարբերվում ադրբեջանցի ակտիվիստներից
15:39 , 25 հոկտեմբեր, 2025
Ադրբեջանական «քաղհասարակության» վայ ներկայացուցիչների այցը Երևան ՔՊ-ական Աղաջանյան Էդոն գնահատել է՝ միանշանակորեն դրական, իսկ կոնկրետ Արցախի էթնիկ զտմանը մասնակից դարձած ադրբեջանցի «էկոակտիվիստ» Էֆենդիևա Դիլարայի վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է, թե Ադրբեջանի գործն է՝ ում է ընդգրկում քաղհասարակության ներկայացուցիչների խմբում, ում՝ոչ՝ ոչ մի խնդիր չտեսնելով նրա այցի մեջ. խնդիր չի համարել այն, որ վերոհիշյալ թուրքն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախցիներին սովամահ անելու գործում:
Էդոյի մեկնաբանությունը միանգամայն սպասելի բովանդակություն ունեցող ճամարտակություն պետք է համարել. բոլոր ադրբեջանցիները՝անկախ սեռից կամ տարիքից, բոլոր ՔՊ-ականների լավ քույրերն ու եղբայրներն են, ուստի հարցը, թե նրանցից որ մեկն է մասնակցել Արցախի էթնիկ զտմանը, դառնում է խիստ երկրորդական:
«Արցախը շրջափակել են, լավ են արել, ձեզ ի՞նչ». ա՛յ մոտավորապես այս բովանդակությունն է կրում Էդոյի մեկնաբանությունը, ինչն ուղղակի ապտակ է՝ հայ ժողովրդին ու անհերքելի ապացույց այն բանի, որ էդոները ոչնչով չեն տարբերվում դիլարաներից: