Պապիկյան Սուրիկը, լինելով նախարար, դեռ չի սերտել բազմապատկման աղյուսակը


14:22 , 25 հոկտեմբեր, 2025
Վստահեցնելով, թե զինծառայության ժամկետի կրճատումը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ՝ բանակն Իլհամի քիմքին հաճելի դարձնող Պապիկյան Սուրիկը միաժամանակ հարց է հնչեցրել՝ ուղղված քննադատներին՝ եթե ցիկլը 2 տարվա փոխարեն դառնում է 1.5 տարի, ինչպե՞ս է տեղի ունենում բանակի թվի կրճատում:

Սուրիկի հարցի պատասխանը չափազանց տրիվիալ է. ընդամենը պարզ հաշվարկ է: Օրիանկ՝ եթե տարեկան զորակոչվում է 20000 զինվոր, ապա 2 տարվա ծառայության դեպքում բանակում միաժամանակ կլինի 40000 զինվոր (2x20000), իսկ 1.5 տարվա դեպքում նույն ցուցանիշը կկազմի 30000 (20000x1.5): Այսպիսով՝ բանակը կկրճատվի 25%-ով կամ ¼-ով: Այդ 25%-ի պակասը Սուրիկն անմիջապես լրացնելո՞ւ է պրոֆեսիոնալներով: Եթե լրացնելու է, խնդիր չկա, եթե ոչ, ուրեմն գործ ունենք ուղղակի Իլհամի թելադրանքի հետ, որ կյանքի է կոչվում փուլ առ փուլ՝ համեմված հստակ քաղաքական հաշվարկներով: Ամեն ինչ շատ պարզ է:

Իսկ ի՞նչ է անում Իլհամը: Նիկոլի «հայրենակիցը» աննախադեպ կերպով հզորացնում է իր բանակը՝ տարբեր երկրներից կործանիչներ ու մահաբեր զենքեր գնելով, բանակի կարողությունները կրկնապատկելով: Այս ֆոնին կարելի՞ է Սուրիկի պահվածքն ադեկվատ համարել, դատեք ինքներդ…