Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով քրեական վարույթ է հարուցվել


12:40 , 25 հոկտեմբեր, 2025

Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնեցին քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։