ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի որդու կյանքը փրկել չհաջողվեց


10:30 , 25 հոկտեմբեր, 2025

Քիչ առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է։

Հիշեցնենք՝ հրազենային վնասվածքով գիշերը հիվանդանոց էր տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում։ Մարգարյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

ՆԳՆ-ից հայտնել էին՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն: