ՔՊ-ական Բառիգը բացահայտել է Նիկոլի կեղտոտ սխեման
16:20 , 24 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական թմրավաճառ Հովհաննիսյան Արթուրը ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե ընդդիմության բոլոր թեկնածուները հանցագործ են՝ դատական վճիռներով: «Դատական վճռով ձեր թեկնածուները հանցագործ են, հանցագործ: Դուք վարչապետի թեկնածու եք առաջադրել, ով, պարզվում ա, հանցագործ ա»,-մասնավորապես՝ դուրս է տվել բառիգը՝ հստակեցնելով, որ բնավ քաղաքական գնահատական չէ, որ հնչեցնում է:
Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու Դավիթ Համբարձումյանի վրա գործ «կարեցին» ու տարիների կալանք սահմանեցին: Արեցին, որպեսզի բառիգների «բերանը լեզու դնեն», որպեսզի բանից անտեղյակ մասսաներին իրականությունը խեղաթյուրված մատուցեն, որպեսզի կարողանան հայրենասեր մարդկանց հանցագործ հռչակել ու դրա համար պատախանատվություն չկրել՝ մատնացույց անելով իրենց իսկ կրնկի տակ գտնվող դատարանների վճիռները: Սխեման պարզ է. նախ՝ դատարանների օգնությամբ մարդկանց հռչակել՝ հանցագործ, ապա՝ նրանց այդպիսին հռչակել ի լուր բոլորի՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելով այն դեպքում, երբ այս երկրում ամենամեծ հանցագործը Նիկոլն է, որ բազմահազար զոհերի պատճառ դարձավ միայն մի բանի համար՝ Հայաստանը ՌԴ-ից պոկելու ու Թուրքիայի գիրկը նետելու, ինչի մասին նա ինքն էր խոստովանել՝ չթաքցնելով իրականությունը:
Բայց բառիգները չեն հասկանում, որ որքան շատ նմանատիպ կեղտոտ «տրյուկներ» բանեցնեն, այնքան ընդդիմության քաղաքական կապիտալն է հարստանալու՝ անհնարին դարձնելով Նիկոլի վերարտադրությունը: