Աննան հերքում է, որ ադրբեջանական SOCAR-ից 1,5 միլիոն դոլար է ստացել որպես նվիրատվություն. իսկ ո՞վ է հավատալու


14:20 , 23 հոկտեմբեր, 2025
Աննայի «Իմ քայլը» տարածել է հերքում ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված հրապարակումների վերաբերյալ՝ հայտարարելով, թե հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ: ««Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։ Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են»,-մասնավորապես՝ կարդում ենք հերքող հայտարարության մեջ:

Տեղեկացնենք, որ լուրեր են տարածվել այն մասին, որ Աննայի հիմնադրամը այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ստացել է 1.5 միլիոն դոլար: Աղբյուրների համաձայն՝ ադրբեջանական SOCAR-ին պատկանող միջոցները փոխանցվել են եվրոպական ընկերությունների միջոցով՝ մասնավոր նվիրատվության անվան տակ: Վերլուծաբանները կարծում են, որ այս ամենը կարող է կապված լինել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող պրոցեսների, ինչպես նաև Երևանի, Բաքվի և Անկարայի միջև մերձեցման ընդհանուր ռազմավարության հետ։

Ահա այստեղ է, որ Աննան բախվում է հանրային վստահության ճգնաժամի գործնական դրսևորմանը. դժվար թե գտնվի Հայաստանում խելքը գլխին մեկը, ով կհավատա ոչ թե այս տեղեկություններին, այլ Աննայի տարածած հերքումներին. թե՛ Աննան, թե՛ նրա «մարդը» դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում վատնեցին իրենց հանրային վստահության ռեսուրսը, երբ «տագդիգագան» Արծրունը շարունակաբար մարդկանց հիմարի տեղ էր դնում՝ խոստովանելով աներկբա հաղթանակ:

Այնպես որ՝ Աննան որքան էլ հերքի, հետույք պատռի կամ մեկ այլ բան, ոչ ոք չի հավատալու. Արցախի ծախելուց հետո ծախել են նաև միջանցքը, իսկ իրականում՝ Մեղրին ու Սյունիքը: