Բորիկը «վոինի՞ն» է հաճոյանում, թե՞ Նիկոլին է ամրացնում


13:16 , 23 հոկտեմբեր, 2025
Մուրազի Բորիկը հերթական անգամ իմպիչմենտի գործընթացը որակել է որպես շոու և հիմար պատմություն՝ պնդելով, թե «Պատիվ ունեմը» ժողովրդի ու քաղաքական դաշտի ժամանակն է խլում՝ փոխարենը լուրջ հարցերով զբաղվելու:

Բորիկը «հիմարություն» է որակում մի բան,որը սահմանադրությամբ ամրագրված մեխանիզմ է՝ նախատեսված շատ կոնկրետ քաղաքական նպատակների համար. նախևառաջ նախատեսված է՝ իշխանության պատախսանատվության հացրը բարձրացնելու համար: Բորիկն իշխանության շահե՞րն է պաշտպանում, թե՞ «վոինի» պատվերով ընդդիմկության կոնկրետ թևին է պիտակավորում՝շոյելով մարդամեկի «ես»-ը:

Մյուս կողմից՝ Բորիկի վճարովի քննադատությունները վտանգավոր են նաև այն առումով, որ երբ իմպիչմենտի գործընթացը ներկայացվում է որպես շոու, հասարակության մոտ ձևավորվում է թյուր պատկերացում, թե Նիկոլի նկատմամբ վերահսկողությունը անիմաստ է, իսկ ժամանակից շուտ իշխանափոխության հասնելը՝ անիրական, ինչը վտանգավոր է, քանի որ հասարակությունը կորցնում է վստահությունը ողջ ընդդիմության հանդեպ՝ակամա հարելով ՔՊ-ին կամ դառնալով չեզոք դիտորդ, ինչն էլի բխում է Նիկոլի շահերից։

Հետևաբար՝ իմպիչմենտի գործին իսկապես «կպնել» է պետք, այլ ոչ թե մի կողմից դրան ուշացումով իբր միանալ, իսկ մյուս կողմից՝ բորիկների բերանով վարկաբեկել: