Նիկոլն ազդարարեց եկեղեցու դեմ իրականացվող տեռորի նոր փուլի մասին


18:35 , 22 հոկտեմբեր, 2025
Հայտարարելով, թե Հայաստանում հոգևոր կյանք վարելու վայր գործնականում չկա, իսկ միակ վայրը, որտեղ կարելի է անել դա, Հովհանավանքն է՝ Նիկոլը ԱԺ ամբիոնից ասել է՝ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, խարդավանքներ, «ֆեյքերեցներ», իրենք ունեն բոլոր բարոյաիրավական հիմքերը՝ հուշարձանները (եկեղեցիները) վերադարձնելու հանրությանը՝ օգնելով Տեր Արամին ու «նրա նմաններին»՝ Հայաստանում վերականգնելու հոգևոր կյանքը:

Նիկոլի մատնանշած անձը, ինչպես հայտնի է, այլևս կարգալույծ է հռչակվել, և չնայած դրան՝ Նիկոլը, փաստորեն, նրան ոչ միայն դեռևս համարում է հոգևորական, այլև հայտարարում, որ աջակցելու է ամեն կերպ: Այսինքն՝ ստացվում է, որ կարգալույծ հռչակված հոգևորականներն են այլևս դառնալու Նիկոլի նախընտրելիները, իսկ իրական հոգևորականները, որոնք հավատարիմ են իրենց ծառայությանը, ենթարկվելու են պետության կողմից հարձակման. եկեղեցիները ժողովրդին վերադարձնելու անվան տակ դրանք փակվելու են, գուցե որոշները կքանդվեն և այլն:

Նիկոլն ակնհայտորեն Կաթողիկսոսին փորձում է անկյուն մղել. կա՛մ նա կհեռանա, կա՛մ եկեղեցին կդառան պետական տեռորի ճարակ, ինչպես բոլշևիկյան ժամանակներում էր: Սա ոչ միայն ազգային ողբերգություն է, այլև տիրեզերական մասշտաբի խայտառակություն ողջ աշխարհի առաջ, երբ, փաստորեն, առաջին քրիստոնյա երկրի համարում ունեցող անկախ Հայաստանում եկեղեցին ենթարկվում է աննախադեպ հալածանքների ու տեռորի: