Նիկոլը Թբիլիսիում փառաբնել է Իլհամին
15:56 , 22 հոկտեմբեր, 2025
Նիկոլը Թբիլիսիում փառաբանել է Իլհամին, Ղազախստանի, Վրաստանի ղեկավարներին ու հպարտացել, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով բեռների տարանցման սահմանափակումները: «Ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ոջունել այդ հայտարարությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլն ու ասել, թե տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ:
Նիկոլի հայտարարությունները հնչում են ինչպես ծաղր. նախ՝ ճչում է, թե ինչպես է Իլհամին «ոռ մտնում», ապա փորձում է այդ իրադարձությունը վաճառել նախևառաջ հայ հանրության վրա՝ իբր ապացուցելու, թե խաղաղություն է: Մինչդեռ իրականությունն այն է, որ եթե նույնիսկ ինչ-որ մի պահից սկսած հայ-ադրբեջանական տնտեսական հրաբերությունները հասնեն իրենց պատմական պիկին, դրանք չեն զսպելու հնարավոր պատերազմը, քանի որ ինչպես համաշխարհային պատմությունն է ցույց տալիս, երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցությունը երբեք զսպիչ գործոն չի եղել. եթե լիներ, ֆաշիստները, օրինակ, չպետք է հարձակվեին ԽՍՀՄ-ի վրա:
Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա ղազախական ցորենի հույսին մնացած Նիկոլը թող նախ ասի, թե Հայաստանի ցորենի քանի՞ տոկոսն էր ապահովում Արցախը, որը նա ծախեց: Թե՞ դա՝ հեչ…
Նիկոլն Իլհամին շնրոհակալություն հայտնելու մի հիմնական պատճառ ունի. թուրք-ադրբեջանական տանդեմն է նրա իշխանության հիմնական շահառուն ու երաշխավորը ու միշտ կլինի: