Հովհաննավանքում եմ այս պահին և, իհարկե, շարունակելու եմ մնալ. Ստեփան Ասատրյան


15:44 , 21 հոկտեմբեր, 2025

24news.am-ը գրում է.

Հովհաննավանքում եմ այս պահին և, իհարկե, շարունակելու եմ մնալ,: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ քահանա Ասատրյան)՝ անդրադառնալով իրեն կարգալույծ հռչակելու մասին տեղեկությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: