Վարդան Ղուկասյանի կալանավորումը, ի հեճուկս Ռուբինյան Ռուբոյի պնդումների, միայն մի ուղերձ ունի
14:49 , 21 հոկտեմբեր, 2025
Պարզաբանելով, թե ինչ ուղերձ է պարունակում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ տեղի ունեցողը՝ ՔՊ-ական Ռուբիւնյան Ռուբոն ասել է. «Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը, իրոք, ուղերձ է՝ բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի և պատժվելու է: Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններին. սա ուղերձ է՝ բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»:
Իրո՞ք… Իրականում Ղուկասյանի կալանավորումն ունի միայն մեկ ուղերձ՝ չընդդիմանալ Նիկոլին ու Հակոբյան Աննայի պլաններին դեմ չգնալ: Այլ ուղերձ ուղղակի գոյություն չունի, իսկ կաշառակերության մասին խոսակցությունները, եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք էլ, որ նման բան է տեղի ունեցել, ընդամենը պատրվակ են՝ Գյումրիում ՔՊ-ի դիրքերն ամրապնդելու, 2026-ին առավել պատրաստված ներկայանալու, ուղերձը հղելու: Այլ կերպ ասած՝ սա և մյուս բոլոր «կարոցիները» ուղերձ են՝ այն բոլոր սուհեկտներին, որոնք համաձայն չեն Նիկոլի քաղաքական կուրսի հետ, և որոնք մտադիր են ակտիվորեն պայքարել ՔՊ-ի դեմ:
Բայց թե որքանով կհաջողվի այս ուղերձն իսկապես արդյունավետորեն տեղ հասցնել կամ նման կալանավորումներով մարդկանց «աչքը վախեցնել», շատ մեծ հարց է. Նիկոլը չունի հանրային աջակցություն, իսկ նմանօրինակ քայլերը միայն է՛լ ավելի են բորբոքում նրա հանդեպ առկա ատելությունը: