12:52 , 21 հոկտեմբեր, 2025Ղասախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ, որը պետական այցով ժամանել է Ղազախստան:
Տոկաևը և Ալիևն ընդգծել են Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական և դաշնակցային գործընկերությունը: Նրանք քննարկել են բազմակողմանի համագործակցության զարգացումը, քաղաքական, առևտրային և տնտեսական փոխգործակցության ամրապնդումը, ինչպես նաև փորձի փոխանակում արդիականացման և բարեփոխումների ոլորտում: