ՔՊ-ական Ղազարյան Թագուշը խոստովանել է, որ շարունակաբար զբաղված է եղել մարդկանց մոլորեցնելով
16:29 , 20 հոկտեմբեր, 2025
Փոդքաստավար դարձած ՔՊ-ական Ղազարյան Թագուշը հայտարարել է, թե ինքը միշտ ջանացել է մարդկանց տարբեր եղանակներով համոզել ու ապացուցել, որ ղարաբաղյան կոնֆլիկտն ու անկախությունը պարզապես ժանանակգրորեն են համընկել, այլ ոչ թե միմյանց հետ կապակցված են կամ միմյանցից բխեցված:
Ցուցաբերելով զտարյուն նիկոլականին հատուկ կեցվածք՝ Նիկոլի թրքաբարո գաղափարները գովազդող Թագուշը խոստովանել է, որ զբաղված է եղել մարդկանց մոլորության մեջ գցելով. Խորհրդային Միության փլուզումից առաջ արդեն իսկ ձևավորվել էր Ղարաբաղյան շարժումը (1988 թ.), որի առանցքային պահանջը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն էր։ Հայաստանի անկախության շարժումը և Ղարաբաղյան պայքարը միմյանցից անբաժան էին, քանի որ հենց Ղարաբաղի հարցը դարձավ ազգային ինքնագիտակցության վերածննդի առանցքային շարժիչ ուժ։ Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, Հայաստանի անկախության գործընթացը դժվար թե ունենար նույն արագությունն ու զանգվածային աջակցությունը։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախություն՝ ԽՍՀՄ օրենքների հիման վրա։ Սա տեղի ունեցավ Հայաստանի անկախության հանրաքվեից ընդամենը երկու շաբաթ առաջ։ Այս փաստը ցույց է տալիս, որ գործընթացները ոչ թե զուգահեռ, այլ փոխկապակցված էին։Հայաստանի անկախության հռչակագիրը (1990 թ.) հատուկ ընդգծում էր Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ պետական փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված էր այդ կապը։ Ավելին՝ Ղարաբաղյան շարժումը խթանեց Հայաստանի անկախությունը, իսկ Հայաստանի անկախությունը օրինականացրեց Ղարաբաղի ինքնորոշման պահանջը:
Այսպիսով՝ Թագուշի փորձը՝ բաժանելու այդ երկու իրողությունները ոչ միայն պատմական փաստերի խեղաթյուրում է, այլև վտանգավոր քաղաքական մանիպուլյացիա, որը թուլացնում է Հայաստանի պետական ինքնագիտակցությունն ու պատմական հիշողությունը, ինչը, բնականաբար, պետք է թուրքերին ու նրանց հարճ Նիկոլին: