Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե


15:12 , 20 հոկտեմբեր, 2025

Գյումորւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին հայտնել է փաստաբանը:

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից և կամավոր մոտեցավ այն մեքենային, որով պիտի տեղափոխեն Հակակոռուպցիոն կոմիտե» հայտնում է ArmeniaSputnik–ի թղթակիցը դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ առավոտվանից ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան  էր մտել: