Բաքվում այսօր կայացել է Արցախի ռազմաքաղաքակն ղեկավարների և մյուս գերիների հերթական «դատական նիստը»


00:12 , 18 հոկտեմբեր, 2025
Բաքվում այսօր կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների հերթական «դատական նիստը»։

Այսօրվա լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել նախորդ հարցազրույցների կամ առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։

Ավելին, Իշխանյանը պահանջել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բանակի շտաբի պետի տեղակալ Կամո Վարդանյանի կողմից ստորագրված գաղտնի փաստաթղթի պատճենը, հաղորդում են ադրբեջանակն ԶԼՄ–ները։

Բաքվում հայ գերիների գործով «դատական լսումները» կշարունակվեն հոկտեմբերի 20-ին։