«Գեներալ» Գագոն հիմա ոչ թե պետք է նմանատիպ մանիպուլյացիաներով զբաղվեր, այլ բանտի բալանդ խժռեր


17:07 , 17 հոկտեմբեր, 2025
Փորձելով հերքել Արցախի վաճառքի իրողությունը՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն ասել է. «Եթե Փաշինյանը հողերը ծախել էր, երկու նախագահ ունենք Հայաստանի Հանրապետութան և Արցախի, իրանք կազմակերպեին էդ ամեն ինչը, կազմակերպեին պաշտպանությունը: Փախուստն ինչի՞ց սկսվավ, հենց դրանցից սկսվավ»:

«Գենրալ» Գագոն փորձում է մեղքը բարդել նախկին նախագահների վրա՝ անտեսելով այն փաստը, որ այդ շրջանում Արցախի ճակատագիրը որոշում էր Երևանում նստած իշխանությունը։ ՔՊ-ն ու անձամբ Նիկոլն ունեին մանդատ և գործիքակազմ՝ թույլ չտալու պարտություն: Բանակի գերագույն հրամանատարը Նիկոլը չէ՞ր, Սերժ Սարգսյա՞նն էր: Գագոյի խոսքում ակնհայտ է հատկապես Արցախի ղեկավարության և արցախցիների նկատմամբ մեղադրանքի շեշտադրումը, ինչը տեղավորվում է այն միտումների մեջ, որոնց մասին բազմիցս է խոսվել․ ՔՊ ներկայացուցիչները պարբերաբար արցախցիներին ներկայացնում են որպես փախուստի կամ պարտության մեղավորներ: Գագոն փորձել է պատմությունը վերաշարադրել այնպես, որ ներկայիս իշխանությունը դուրս մնա պատասխանատվության դաշտից։

Ցավոք, եթե Հայաստանի հասարակությունը լիներ իսկապես առողջ, այսօր Գագոն ոչ թե պետք է նմանատիպ մանիպուլյացիաներով զբաղվեր, այլ բանտի բալանդ խժռեր: