Հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ


15:26 , 17 հոկտեմբեր, 2025

Hraparak.am-ը գրում է․

«Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ:
Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է:

Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում:

Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի  հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին: