Աննան ակնարկել է, որ ինքն ու «մարդը» լոկ պատեհապաշտ խամաճիկներ են
15:39 , 17 հոկտեմբեր, 2025
Աննան հիշել է անցյալն ու հանրության հետ կրկին կիսվել Միքայել Շաթիրյանի «Արծաթե դար» ստեղծագործությունից վերցված տողերով: Ի թիվս այլ տողերի Աննան ընդգծել է հետևյալը.«…Ախ, որքան վատ էին հասկացել այդ իշխանները, և հատկապես Աբլղարիբը, նույնիսկ իրենց մերձավոր շրջապատի՝ ոստան գնդի պալատականների տրամադրությունները: Կարծել էին, թե բավական կլինի սպանել Մլեհին ու այդ Մանուելին, բանտարկել մարաջախտին, որը հետւևում էր երկրի ամրոցների վիճակին ու զորքի մատակարարմանը, զնդան նետել նաև մի քանի վաշտապետներին ու ջանցլերի գործակիցներին, և այնուհետև ամեն ինչ կանցնի հեշտ ու հանգիստ, ոչ ոք սիրտ չի անի ելնել իրենց դեմ, հակառակվել այն փոփոխություններին, որ իրենք ուզում էին մտցնել Կիլիկիո ճակատագրի մեջ: Չէին կռահում, որ անկախության ոգին հասունացել է ու դարձել իրենց համար յոթգլխանի դևի նման մի բան, որի կտրած ամեն գլխի փոխարեն իսկույն աճում է նորը…»:
Սրանով Աննան առաջին անգամ դեռ 2019-ին էր կիսվել, կիսվել է նաև հիմա, երբ սույն տողերը նոր իմաստ են ձեռք բերել հայաստանյան իրականության ֆոնին:
Աննան ակնարկել է, որ Հայաստանին պատուհասած աղետներն իրականում պայմանավորված չեն Նիկոլի կամ իր անձով. պրոցեսը գլոբալ է, խորը, իսկ եթե ոմանք կարծում են, թե Նիկոլին հեռացնելով կարող են հարց լուծել, երկիրը փրկել, չարաչար սխալվում են: Այսինքն՝ Աննան փորձել է արդարացնել ինքն իրեն ու «ամուսնուն»՝ ակնարկելով այն մասին, որ իրենք ընդամենը պատերահապաշտ խամաճիկներ են, որ ուղղակի հայտնվել են ճիշտ պահին ու ճիշտ տեղում՝ չկորցնելով փող աշխատելու առիթը:
Բայց եթե Աննան կարծում է, թե Նիկոլին որպես լոկ գործիք նեկայացնելը փրկելու է իրեն բանտախցում հայտնվելու հեռանկարից, սխալվում է. եթե դրսի ուժերը Հայաստանի կործանման պատվիրատուն են, ապա ինքն ու Նիկոլը՝ քիլերները: