Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին


11:56 , 17 հոկտեմբեր, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը, Tert.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին:

Նշենք, որ խոսքն Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։