Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է․ Թաթոյան


00:09 , 17 հոկտեմբեր, 2025
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով անիրավաչափ է, այսինքն` Քրեական օրենսգրքի կանոններից չի բխում:
Սա օրինակ է, որ քրեական հետապնդումը օգտագործվում է որպես մահակ ու պատժիչ արարք: Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։