Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ


19:43 , 16 հոկտեմբեր, 2025

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի հետ պատերազմը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրին։

Զանգը կկայանա Թրամփի՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ընդունելուց մեկ օր առաջ։

Թրամփը և Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի կողմից հեռահար «Տոմահավկ» հրթիռներ ստանալու հնարավորությունը։