ՔՊ-ական Ղազարյան Սոնիկն ակամա խոստովանել է, որ ՔՊ-ի վերարտադրության դեպքում Հայաստանի անկումն անխուսափելի է լինելու
16:14 , 16 հոկտեմբեր, 2025
Հայտարարելով, որ խաղաղությունն ամենօրյա խնամքի կարիք ունի՝ ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը պնդել է, թե խաղաղությունը նպաստելու է տարածաշրջանում այլ տրամադրության ու տրամաբանության ստեղծմանը, իսկ դրա համար պետք է ՔՊ-ի հաղթանակը՝ հաստատելու վերջնական խաղաղությունն ու անշրջելի դարձնելու պետականության հետընթացը:
Սոնիկը լեզվական վրիպա՞կ է թույլ տվել՝ խոսելով պետականության հետընթացի անշրջելիության մասին, թե՞ ենթագիտակցականն է նրա գիտակցականի փոխարեն բարբառել ու իրականությունը բացահայտել: Այո, Սոնիկը ճիշտք է. եթե ՔՊ-ն վերարտադրվում է, ապա Հայաստանի պետականության հետընթացը դառնալու է անկասելի, երկիրն ուղղակի կործանվելու է, ու ալլահշուքյուրի սրտի ուզածը կատավելու է:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ Սոնիկի հաստատելիք վերջնական խաղաղության արդյունքում ձևավորվելիք տարածաշրջանային տրամաբանությունն ո՞ւմ շահերից է բխելու, ո՞ւմ շահերն է մեծապես սպասարկելու, Հայաստանն այդ տրամաբանության պայմաններում ինչի՞ է վերածվելու, ո՞ւմ տակ է լինելու: Միանշանակորեն դառնալու ենք մեզ համար օտար թյուրքական աշխարհի համար միջանցք, մի ավելորդ, օտար օղակ, իսկ անիմաստ օղակ դարձող երկրները ժամանակի ընթացքում ուղղակի դադարում են գոյություն ունենալ: Արևմուտքի ծրագիրը Հայաստաի մասով հստակ է՝ երկիրը պետք է ինտեգրվի թյուրքական աշխարհին, այլ ոչ թե Եվրոպային, ինչպես մատուցում են սոնիկները տարբեր եթերներից՝ փորձելով գայթակղել միամիտներին: