Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող և շտապօգնության մեքենայի երթևեկը խոչընդոտող վարորդին (Video)


16:56 , 16 հոկտեմբեր, 2025

Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, խոչնդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: