Իլհամի հետ հաճախակի դարձած հանդիպումները մեծապես երջանկացնում են Նիկոլին
15:19 , 16 հոկտեմբեր, 2025
Հայտարարելով, որ Ադրբեջանում «պահվող անձանց» խնդրի հետ կապված ամենօրյա աշխատանք են իրականացնում ու որոշել է չխոսել այդ մասին այնքան, քանի դեռ չկան արդյունքներ՝ լրագրողների հետ ճեպազրույցի բռնված Նիկոլը գոհունակությամբ տեղեկացրել է, որ օգոստոսի 8-ից ի վեր Իլհամի հետ բավական հաճախ է հանդիպում, իսկ այդ շփումների արդյունքերի մասին հայտարարություններ լինում են:
Այն, ինչ որ Նիկոլի համար անձնապես լավ է, հաճելի է ու տրամադրություն բարձրացնող, վատ է հայ ժողովրդի համար. Իլհամի հետ պարբերական դարձած հանդիպումների հետևանքներն այժմ ողջ հայ ժողովուրդն է քաղում: Այդ հանդիպումներում իրականում Իլհամը Նիկոլին ինստրուկտաժի է ենթարկում՝ թելադրելով՝ ինչ է անելու Հայաստանում, ում է թիրախավորելու, ինչ նարատիվներ է առաջ քաշելու, ինչպես է Ադրբեջանին «պադերշկա» անելու միջազային հարթակներում և վերջապես ում նախագծով է Երևանում մզկիթներ կառուցելու: Փաստ է, որ Բաքվի՝ ներկայումս մեծացած դերի համար Իլհամը պարտական է մեկ հոգու՝ Նիկոլին. չլիներ դավաճանությունը, ո՞ւր էր լինելու այսօր Ադրբեջանը: Հիմա Իլհամը խնդիր ունի՝ պահպանելու տեմպը,ու հենց այդ ատճառով է, որ հաճախ է հանդիպում իր հարիֆին՝ ուժեղացնելու կոնտրոլը:
Ինչ վերաբերումէ գերիներին, ապա այդ հարցը Նիկոլը, բնականաբր, չի էլ բարձրացնում Իլհամի հետ զրույցներում, քանի որ չի ուզում, որ փչանա նրա տրամադրությունը: Գերիները կարևոր ռեսուրս են Իլհամի ձեռքում, իսկ թե ինչպես է Ադրբեջանը այն օգտագործելու, Նիկոլը չէ, որ պետք է հուշի: