Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին և հաղորդմանը եղել է արձագանք. Փաշինյանը՝ հոգևորականների ձերբակալության մասին


13:56 , 16 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այս գործընթացները, որոնք տեղի են ունենում կամ որոնց մասին հայտարարվում են, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերից կամ օրենքի շրջանակներից: Ես դա պարզապես բացառում  եմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այն հարցին, որ արդյոք Փաշինյանի քաղաքական հայտարարություններից հետո է իրավական գործողությունները իրականացնում:

«Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ  և էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել:

ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանում:

Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը վերցնելու, պարզապես չկա նման բան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: