Ինչո՞ւ է Նիկոլը կրկին նստել հեծանիվի ղեկին


13:56 , 15 հոկտեմբեր, 2025
Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվով շրջելուց ու իր տերերի պատվերը կատարելուց հետո Նիկոլը հիմա էլ Երևանում է սկսել դրանով շրջել, ինչի կապակցությամբ հետևյալ գրառումն է արել. «Աշխատանքի (դասի) գնալ հեծանիվով։ Դա ոչ միայն ամոթ չէ, այլև հարմար է, առողջ և հաճելի»:

Հիշո՞ւմ եք, թե հեղափոխությունից հետո ինչպես էր Նիկոլը ժողվարչապետ խաղում ու հեծանիվով շրջում Հանրապետության հրապարակում:

Պատճառերից մեկը թերևս նախընտրական է. ուզում է հանրութանն ապացուցել, որ այնքան մաքուր է աշխատում, որ բենզինի փող չունի, որ լցնի, թանկարժեք «Lexus»-ը քշի: Բայց եթե նույնիսկ ունի, ապա չի անում դա, քանի որ ինքը հասարակներիցս մեկն է:

Բացառված չէ, որ Նիկոլը, որի տերերը հեծանվային սիմվոլիկայի սիրահար են, վաղն էլ իր մանկալվիկներին պարտադրի «պադավատներից» իջնել ու հեծանիվ վարել իր հետ միասին: Ի՞նչ է եղել որ, մի քանի ամիս է, հետո էլի կնստեն «պադավատների» հետևի «սիդելնիկներին» ու չեն էլ հիշի, թե ինչ կապիկություններ էին անում, որ քվե ստանան ընտրություններին: