Հակոբյան Հրաչիկը կարծում է՝ ինչ էլ մատուցի, հասարակությունը «կուտի»


18:08 , 14 հոկտեմբեր, 2025
ՔՊ-ական Հակոբյան Հրաչիկը ՔՊ-ին կոչ է արել ցույց տալ կատարած աշխատանքը՝ այն, թե քանի դպրոց են կառուցել ու կառուցում, թե ինչպես են հողի վրա ժողովրդին խաղաղություն բերում: Միաժամանակ նա կոչ է արել խոսել այն մասին, թե նախկին նախագահների օրոք քանի դպրոց ու մանկապարտեզ է օտարվել, վաճառվել:

Մանկապարտեզների մասին խոսում է մի սուբյեկտ, որի քրոջ մեղքով Արցախում գործած հարյուրավոր դպրոցներներ ու մանկապարտեզներ ուղղակի ոչնչացան: Տեղեկատվության կարգով նշենք, որ 1994–2020 թթ․ ընթացքում Արցախի Հանրապետությունում կրթական հաստատությունների թիվը եղել է բավական մեծ՝ 220 դպրոց և 52 մանկապարտեզ: 2020 թ․ պատերազմի հետևանքով այդ թվերը կտրուկ նվազեցին․ պատերազմից հետո գործում էր մոտ 110 դպրոց և 35 մանկապարտեզ: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն: Նման բագաժ ունեցող Հրաչիկն ինչպե՞ս է իրեն թույլ տալիս քննադատել նախկին իշխանություններին, ի՞նչ երեսով է դա անում: Չի՞ հասկանում, որ Հայաստանում իրենց կողմից իբր կառուցվող կամ վերանորոգվող կրթական հաստատությունների քանակը չի կարող կոմպենսացնել այն կորուստները, որ ունեցավ հայ ժողովուրդը Նիկոլի մեղքով: Նախկին նախագահները հազարավոր զոհերի պատճառ դարձա՞ն՝ ջահելներին դարձնելով թուրքի թիրախ, նախկին իշխանություննե՞րը ծախեցին Արցախը՝ այն սարքած պատերզմով գցելով Իլհամի գրպանը…

Հրաչիկն իրեն նման կերպ է պահում, քանի որ կարծում է՝ ինչ էլ մատուցի, հասարակությունը «կուտի», ինչը, իհարկե, խորը մոլորություն է, և շատ շուտով նա դրանում կհամոզվի: