Եթե կրթությունն այդքան կարևոր է, ի՞նչ է Հունանյան Հռիփսիկը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում շինում
16:11 , 14 հոկտեմբեր, 2025
Պարզաբանելով, թե որոնք են այն գործիքները, որոնցով կառավարությունն աջակցում է տեխնոլոգիաների զագացմանը՝ Նիկոլը մատնանշել է կրթությունը՝ միաժամանակ ընդունելով նաև, որ ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները, որոնց համար ևս, ըստ Նիկոլի, պետք է կրթություն, նույնպես դեր են խաղում այդ հարցում:
Գուցե ոմանց ականջին հաճելի կարող է թվալ Նիկոլի տաֆտալոգիան, սակայն իրականությունը բավական անմխիթար է ՔՊ-ի համար: Նիկոլը տեղյա՞կ է, օրինակ, որ ՔՊ-ում կրթության հետ կապված կա լրջագույն խնդիր: Գուցե հենց այդ պատճառո՞վ է, որ երկիրն այս վիճակում է: ՔՊ-ական Հունանյան Հռիփսիկը չէ՞ր, որ վերջերս ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց, թե ինքը չունի կրթություն, բայց ունի սեր, ինչը բավական է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը «ռուլիտ անելու» համար: Թե՞ երկիրը կործանող Նիկոլն է ակադեմիկոս, ո՞ր մեկն է խելքի պուտուկ ՔՊ-ում: Ոչ ոք չկա:
Հետևություն՝ Հայաստանը խորը ճահճի մեջ է ու այնտեղ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ կրթության հանդեպ իշխանությունների ունեցած իրական վերաբերմունքը տրամագծորեն հակասում է նիկոլի պոպուլիստական ելությներին: