Սովորե՛ք Նիկոլին ինադու, կարծում եմ, որ իր օրինակը այլևս բացառություն է մեր պատմության մեջ․ Աշոտյան (Video)


15:12 , 14 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը փչել և ֆեյսբուք է նետել հերթական փուչիկը, բայց այն այս անգամ ոչ թե Արցախյան հիմնախնդրի, այլ կրթության կարևորության մասին է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը նշել է, որ Փաշինյանը տեսել է, որ իր արցախյան բանակցային ստերը մեկ օր էլ չեն դիմանում ֆեյսբուքյան տիրույթում և պայթում են փուչիկի նման, նա որոշել է «պլաստինկեն» փոխել։

«Ավելի մեծ հակաքարոզչություն կրթության, քան դրա կարևորության մասին Նիկոլ Փաշինյանի զառանցանքներն են՝ դժվար է պատկերացնել»,- ասել է Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանի ամենակիսագրագետ, թերուս մարդը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը և վայելում բարեկեցիկ կյանք՝ բոլորի հաշվին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: