Նոր մանրամասներ Արամուսում ամուսինների հետ դաժան հաշվահարդար տեսնելուց հետո կատարված նոր uպшնnւթյունից. հանցագործը զույգից մեքենան է պահանջել, ապա կյանքից զրկել նրանց


14:55 , 14 հոկտեմբեր, 2025

Արամուսում ամուսիններին դաժանաբար սպանած տղամարդը ևս երկու հոգու է սպանել նույն օրը

MakaryanNews-ի տեղեկություններով` տղամարդը Արամուսի գազարի դաշտում ամուսիններին հրազենով սպանելուց հետո գնացել Հատիս սարի հետևում գտնվող Զովաշեն գյուղ, որտեղ մի զրուցարանի մոտ տեսել է Audi մակնիշի մեքենա, կողքը` տղամարդ և կին, անունները`Վահե Մարտիրոսյան և Մարինե Հայրապետյան: Հանցագործը հավանաբար պահանջել է մեքենան, չեն տվել, որից հետո կրակել է երկուսի վրա, սպանել նրանց, ապա մեքենան վերցրել ու փախել է: Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է հենց նշված Audi մակնիշի մեքենայով` հրազենը մեջը:

Իմ աղբյուրը ասաց, որ այդ դեպքի մասին ոչ ոք չի իմացել, և երբ հարազատները փնտրել են զույգին, դեպքից մեկ օր հետո միայն գտել են նրանց նշված զրուցարանում սպանված: Ու եթե իրավապահները օպերատիվ գործեին, գուցե արագ հայտնաբերեին և հնարավոր լիներ փրկել նրանց կյանքը: Ինձ ասացին`հուղարկավորությունը դեռ տեղի չի էլ ունեցել: Ի դեպ, Մարինեն Ռուսաստանից էր, վերջերս էր ժամանել Հայաստան, և նրա հարազատներին նոր են կարողացել տեղեկացնել դեպքի մասին: