Տարբեր կերպարներով տարվելու փոխարեն Նիկոլը լավ կաներ, եթե Աննային վերադաստիարակեր


17:33 , 13 հոկտեմբեր, 2025

Նիկոլը, պարզվում է, նայել է «Մեր մանկության տանգոն» ու հանկարծ հասկացել, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, որի մասին խոսել էր ՔՊ 7-րդ համաժողովի իր ելույթում: «Սնուցող մայրերը Հայաստանի կյանքի գրավիտացիոն կենտրոնն են. ուժեղ, ապրող, չհանձնվող, ընտանիքի, հայրենիքի, ինքնության ու պետության հենասյուն…»,-մասնավորապես՝ երկնել է Աննայի «ամուսինը»:

Հետաքրքիր եզրահանգում է արել Նիկոլը՝ մարդ, որի «կինը» մի սուբյեկտ է, որ Սիրանուշի լրիվ հակապատկերն է: Տեսնես Նիկոլն Աննային է՞լ է այդպիսին համարում, թե՞ աչքը Սիրանուշի վրա է մինչև հիմա մնում՝ նկատի ունենալով փաստը, որ Աննա Սիրանուշի կրած արժեհամակարգի թշնամին է. ուժեղ, ապրող, չհանձնվող, ընտանիքի, հայրենիքի, ինքնության ու պետության հենասյուն Աննային հաստատ չես համարի, ընդհակառակը՝ Աննայի քարոզը լրիվ հակառակի մասին է: Նա չէ՞, որ պայքար է մղում հայրենիքի, ինքնության, պետության դեմ՝ կատարելով հայ ժողովրդի թշնամիների հրահանգը:

Տարբեր կերպարներով կամ խալխի կնիկներով տարվելու փոխարեն Նիկոլը լավ կաներ, եթե Աննային վերադաստիարակեր, նրան վերջապես կնիկ սարքեր: Ուշ է. Աննան երբեք տան կնիկ չի լինի: