15:13 , 13 հոկտեմբեր, 2025Գազայի հատվածում հակամարտությունն ավարտվել է,- Reuters-ը մեջբերում է Իսրայելի Քնեսեթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։
«Պատերազմն ավարտվել է», - հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը կիրականացնի խաղաղության ծրագրում ամրագրված զինաթափման կետը։
«Համասը համաձայնել է իրականացնել զինաթափման ծրագիրը», - ասել է ամերիկացի առաջնորդը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը ժամանել է Քնեսեթ, որտեղ գրառում է կատարել հյուրերի գրքում՝ օրը անվանելով «մեծ» և «նոր սկիզբ»։
«Սա մեծ պատիվ է՝ մեծ և հրաշալի օր։ Նոր սկիզբ է», - գրել է ամերիկացի առաջնորդը։