Երևանում այնպիսի մթնոլորտ է, որի մասին կերազեն համաշխարհային մի շարք մայրաքաղաքներ. Արթուր Հովհաննիսյան


11:24 , 13 հոկտեմբեր, 2025

Վերջին օրերին մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ Երևանում այնպիսի մթնոլորտ է, որի մասին կերազեն համաշխարհային մի շարք մայրաքաղաքներ, այս մասին հայտարարել է ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։

«Եվ այս ամենը, առաջին հերթին, խաղաղության շնորհիվ:

Շնորհավոր տոնդ, Երևա՛ն։

Եվ կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է ՔՊ-ականը։