Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով․ Սուրենյան


10:41 , 13 հոկտեմբեր, 2025

Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Երևան քաղաքում՝

      Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

      Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի՝ 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։