Արամուսի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնпջ և տղամարդпւ մшրմիններ


17:24 , 12 հոկտեմբեր, 2025
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները՝ Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանի, Կոտայքի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշ Ղազարյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 
Այսքան շատ պարեկների և ոստիկանների ժամանման պատճառն այն է, քանի որ հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ: 
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորւթյան աստիճանը՝ ժամանել են Կոտայքի մարզի դատախազն ու 2 ավագ դատախազները: 
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է: