Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը համատեղ տարածաշրջանային զորավարժություններ կանցկացնեն


23:52 , 11 հոկտեմբեր, 2025

Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը «Միասնություն – 2025» համատեղ տարածաշրջանային զորավարժություններ կանցկացնեն։

Նշվում է, որ համատեղ տարածաշրջանային զորավարժությունների նպատակը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մասնակից երկրների զինծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացումն է, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու փորձի փոխանակումը:

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 21-ը: