16:12 , 11 հոկտեմբեր, 2025
Կոչ անելով ընդդիմադիրների դեմքերին չնայել, այլ լսել, թե ինչ են ասում՝ ՔՊ-ական Մինասյան Լիլոն ասել է. «Մոլդովայի փորձը լավագույնն է, որ կարող ենք մենք բերել Հայաստան, ներկայացնել, թե ինչպիսի հարձակումների է ենթարկվել ժողովրդավարությունը Մոլդովայում ընտրությունների կոնտեքստում, և քաղաքացիները տեղյակ լինել, թե ինչքան էժան են գնահատում քաղաքացու կարծիքն այս ուժերը»:
Լիլոյի հայտարարությունները հուշում են, որ այն տեսակետը, որ 2026-ին Հայաստանում կարող է ներդրվել մոլոդովական փորձը, կտրված չէ իրականութունից. արդեն իսկ ՔՊ-ականի խոսքում նկատվում է մանիպուլյացիա ու հստակ ուղղվածություն՝ Մոլդովայի պրոռուսական ուժերին ներկայացնելու որպես ժողովրդավարության թշնամի, իսկ իշխանություններին՝ դրա պաշտպան: Մոլդովայում պրոարևմտյան որևիցե ուժ չէր հաղթելու, եթե չլիներ Արևմուտքի ուղիղ աջակցությունը՝ Սանդուին: Ուշագրավ է, որ Մոլդովայի բնակչությունն ընտրել էր հիմնականում ռուսամետներին, բայց դրսի ընտրատեղամասերի արդյունքների շնորհիվ գրանցվեց հայտնի պատկերը:
Հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու Նիկոլի ռեսուրսը, ո՞ր գոծիքակազմով են նրա տերերը հիմնականում վերարտադրելու ՔՊ-ին, եթե ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում իշխանությունների վարկանիշը բացարձակապես զրոյական է:
Մի ձև կգտնեն, ավոլին՝ հնարավոր է՝ արդեն իսկ մշակել են, շատ կոնկրետ մոդել վերցրել ու տեղայնացրել են, ուղղակի այդ ամենը դեռ գաղտնի է պահվում: Բոլոր դեպքերում Արևմուտքն անելու է ամեն ինչ՝ թույլ չտալու Հայաստանում ընդդիմության հաղթանակը, քանի որ հակառակ դեպքում «Թուրանի» պրոյեկտը, որի իրագործողներից մեկն է Նիկոլը, մնալու է կիսատ: