14:33 , 11 հոկտեմբեր, 2025«Լամա Ռուբոն» հայտարարել է, թե շատ լավ է, որ նախկին երեք նախագահները ՔՊ-ի հանդեպ ունեն ինստիտուցիոնալ անվստահություն, քանի որ շատ տարօրինակ կլիներ, եթե նրանք վստահեին. ՔՊ-ական իշխանությունները նախկիններից շատ տարբեր են, քանի որ ընտրություններ չեն կեղծել, կոռուպցիայի մեջ թաղված չեն եղել:
Այն, ինչ որ Ռուբինյան Ռուբոն ներկայացրել է որպես իրենց դրականորեն բնութագրող, իրականում համակարգային ճգնաժամի հստակ ցուցիչ է։ Ռուբոն շեշտում է, թե ՔՊ-ն ընտրություններ չի կեղծել մի դեպքում, երբ նույն ընդդիմադիրները բազմիցս բարձրացրել են վարչական ռեսուրսների չարաշահման, քարոզչական անհավասար դաշտի և պետական լծակների օգտագործման մասին հիմնավոր մտահոգություններ։ Այսօր կեղծիքները արտահայտվում են ավելի նուրբ մեխանիզմներով՝ տեղեկատվական մանիպուլյացիաներով, պետական ռեսուրսների ուղղորդմամբ և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով։
Ինչ վերաբերում է կոռուպցիայի մասին Ռուբոյի հայտարարությանը, ապա դա ծիծաղելի է. հենց որոշ ՔՊ-ականներ են խոստովանում,որ կոռուպցիա կա, այն կրում է համակարգային բնույթ, որի դեմ պայքարում իրական արդյունք գրանցել չի հաջողվում: Իսկ ովքե՞ր են կոռուպցիոներները, նպաստառուներն ու թոշակառունե՞րը…
Այպիսով՝ Ռոբոյի դրսևորած մեծամտությունն ապուշության վառ արտահայտություն է: Եթե իշխանությունը ցանկանում էր իսկապես տարբերվել նախկին բոլոր իշխանություներից, ապա այս տարիների ընթացքում պետք է այնպես աներ, որ Հայաստանը զարգացման մի նոր մակարդակ ձեռք բերեր, այլ ոչ թե վերածվեր փալասի, որի վրա թուրքերն ինքնահաստատվում են: