Բորիկի տրամաբանությունը չափազանց արատավոր է
14:12 , 10 հոկտեմբեր, 2025
Կատարելով «վոինի» պատվերը՝ Մուրազի Բորիկը շարունակում է նմանակել ՔՊ-ի վարքը՝ թիրախի տակ պահելով Արման Թաթոյանին. կոչ է արել հետևություններ անել այն փաստից, որ Նիկոլը Թաթոյանի ու Դավիթ Անանյանի դեմ գործ չի հարուցում, բանտով չի սպառնում՝ թույլ տալով քաղաքականություն մտնել:
Իսկ Բորիկը ի՞նչ հետևություն է արել, կպարզաբանի՞: Հասկանալի է, չէ՞, ինչ է Բորիկն ակնարկել: Բայց այդ տրամաբանությամբ հակընդդեմ հարց է առաջանում՝ իսկ նույն Բորիկի վրա ինչո՞ւ Նիկոլը գործ չի «կարում»՝ թույլ տալով նրան փողի դիմաց ազատ ինքնաարտահայտվել: Դեռ մի բան էլ Բորիկն է Աննային դատի տալիս՝ փորձելով երևալ անվեհեր: Կարո՞ղ ենք հետևություն անել, որ պատճառը Գռզոյի հետ ունեցած Բորիկի սերտ կապերն են, որոնց շնորհիվ Նիկոլին իբր քննաատող «խոսող գլուխը» լուրջ փողեր է սկսել բռնել՝ «վոինի» գանձարանից փախցնելով իր բաժինը:
Թաթոյանի դեմ Բորիկին քսի է տվել «վոինը», որ չի կարողանում թարգել յուր քայքայիչ նարցիսիզմը՝ չընդունելով Նիկոլի վերարտադրության հարցում ունեցած իր մեծագույն մեղքը: