21:20 , 9 հոկտեմբեր, 2025
Դատարանը մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի տեսակցությունների սահմանափակման վերացման վերաբերյալ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին մի խումբ իրավապահներ ներխուժեցին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայր ու ձերբակալեցին նրան։ Արդեն հաջորդ օրը դատարանը սրբազանին ու նրա մեկ տասնյակից ավել կողմնակիցներին կալանավորեց «ահաբեկչության» ու «սահմանադրական կարգի տապալման» հոդվածներով։