Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է. դատախազություն


13:35 , 9 հոկտեմբեր, 2025

Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուղարկել է ստուգման։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են գլխավոր դատախազությունից։

«Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է։ Այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ստուգման նպատակով»։

Խոսքը Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարության մասին է։