11:52 , 9 հոկտեմբեր, 2025Օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով։ Այս մասին Բրյուսելում հեծանվային զբոսանքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա հեծանվային լուսաբացս Բրյուսելում է, և իհարկե օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև՝ քաղաքի ենթակառուցվածքի ոչ միայն հեծանվային, այլև՝ ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»,-ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում:
Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: