Նիկոլի սեփական կապիտուլյացիան ներակայացրել է որպես խաղաղություն
14:22 , 8 հոկտեմբեր, 2025
Շարունակելով առաջ մղել 4-րդ հանրապետութան մասին միֆը՝ Նիկոլը հայտարարել է, թե 3-րդ և 4-րդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը՝ խաղաղության տրամաբանության վրա:
Նիկոլը հերթական անգամ ստորություն է արել՝ նսեմացնելով 3-րդ հանրապետությունը. Հայաստանի անկախությունը 1991-ին հռչակվեց ոչ թե կոնֆլիկտի, այլ ինքնորոշման և ազատության տրամաբանությամբ։ Արցախյան պատերազմը հետևանք էր Ադրբեջանի ագրեսիայի, ոչ թե Հայաստանի «կոնֆլիկտային» ընտրության,որտեղ մենք հաղթեցինք։ Ինչ վեաբերում է Նիկոլի ներկայացրած «խաղաղության տրամաբանությանը», ապա նկատենք, որ այն իրականում չի ապահովել անվտանգություն․ դրա արդյունքը եղել է տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր և պետականության թուլացում։ Կապիտուլացվել, իսկ հետո այդ փաստը ներկայացնել որպես առավելություն կարող է միայն Նիկոլի պես խաբեբա մեկը:
Աննայի «մարդը» փորձել է սեփական իշխանության օրոք տեղի ունեցած պարտությունները ներկայացնել իբրև «խաղաղության նոր փիլիսոփայություն», ինչը տալիս է միայն ղժժալու առիթ. Իլհամը լսում ու Էրդողանի հետ միասին զվարճանում է՝ ծաղրելով ողջ հայ ազգին։
Առավել քան ակնհայտ է, որ «4-րդ հանրապետություն» հասկացությունը չունի որևէ իրավական կամ սահմանադրական հիմք․ այն քաղաքական-պրոպագանդիստական հնարք է՝ սեփական իշխանությունը որպես հայոց պատմության «նոր էջ» ներկայացնելու, «կերած բողկերը» մարսելու ու հանրության «գլուխն արդուկելու»։ Նիկոլը կարծում է, թե նման մանր հնարքներով կարողանալու է 2026-ին շատ ձայներ շահել ու խաբել, ինչը խորը մոլորություն է.այս ամենը միայն ավելի է սրում հանրային ատելությունը: