Սրբուհի Գալյանն արձակուրդ է մեկնում


23:20 , 7 հոկտեմբեր, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձակուրդ է մեկնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 7-ին։ Նախարարին արձակուրդ կտրամադրվի 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-14-ը ներառյալ:
Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նրա տեղակալ Տիգրան Դադունցը: