Մերձավանում վիճաբանություն է եղել․ կան ձերբակալվածներ


12:17 , 7 հոկտեմբեր, 2025

Երեկ գիշեր կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը, վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Այս մասին գրում են լրատվամիջոցները:

Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, կա 5 ձերբակալված:

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ:

Հիշեցնենք՝ Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում՝ Ախտոյանների տան դիմաց, տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ: